Jan 29, 2014

ՕԼՖ առաջին հարկ...



Ընկերներ - Նրանք այն մարդիկ են, որոնց կարող ես հարսանիքիդ չհրավիրել, նրանք իրենք իրենց կգան...

Սոնա Ղարագյոզյան - Լուսավոր է, կամեցող, բարի, ուրախ ու իրատես: Ամուսնացած չէ: Միասին սովորել ենք ընդամենը մի կիսամյակ (ՕԼՖ 1-15): Երկուսով վերջին շարքում նստած ծիծաղել ենք, տխրել, ուրախացել, լաց եղել: Երբ ցանկանում էի բարկացնել նրան, սկսում էի երգել: Դասերից հետո ամեն օր կանգնում էինք Բրյուսովի արձանի մոտ ու ժամերով խոսում-ծիծաղում: Նա գիտի բոլոր գաղտնիքներս: Ու չնայած որ քիչ ենք միասին սովորել, մենք միշտ շատ կապված ենք եղել իրար հետ: 
Սիրանուշ Բադալյան (Տոնոյան) - Մենք նրան Նուշ ենք անվանում: Ամուսնացած է: Շատ քնքուշ, բարի, մեղմ ու անուշիկ է: Մեզ մոտեցրեց այն հանգամանքը, որ երկուսս էլ սիրում էինք «Փախուստ բանտից» ֆիլմի դերասանին: Միասին սովորել ենք ընդամենը մի կիսամյակ (ՕԼՖ 1-15): Միասին խոսել ենք ամեն հնարավոր ու անհնար թեմաներից, քննարկել ենք գրեթե ամեն ինչ, այդ ընթացքում այնքան բարձրաձայն ենք ծիծաղել, որ մեր ձայնը հասել է մինչև հեռավոր շրջանները: Նրա հարսանիքին այնքան էինք հուզվել, որ քիչ էր մնում գրավոր թուղթ պահանջեինք Դավիթից (Նուշի ամուսնուց), որ մեր Նուշին լավ նայի:
Անի Շահոյան - Երեխայական մաքուր ու զվարթ բնավորություն ունի, սիրում է դիտել մուլտեր, ֆիլմեր, հեռախոսով խոսելիս (եթե անգամ դա լինի օրական մի քանի անգամ) սիրում է ամեն անգամ բարևել ու ցտեսություն ասել այնպես, կարծես հազար տարի չենք խոսել կամ էլ երբեք չենք խոսելու: Նա միշտ ամեն տեղից ուշանում է ամենաքիչը մեկ ժամ: Հիմա հաստատ կնեղանա, բայց ես նրան անչափ սիրում եմ: Ունի հետաքրքրիր ու շատ բովանդակալից ներաշխարհ, աշխույժ է, աշխատասեր: Միասին սովորել ենք ընդամենը մի կիսամյակ (ՕԼՖ 1-15): Ամուսնացած չէ: Ինձ Թովմասյան կամ Թոմ է անվանում:
Լիլիթ Վերդյան - Խելացի, համեստ, հեզ, բարի` իսկը տուն տանելու աղջիկ: Ամուսնացած չէ: Միասին չենք սովորել ընդհանրապես ոչ մի կիսամյակ: Ծանոթացել ենք Նուշի միջոցով (նրանք միասին են սովորել դպրոցում): Հանդիպել ենք հաճախ հոսքային դասերի ժամանակ, մի անգամ ձանձրույթից կողք-կողքի նստած «Փախուստ բանտից» ֆիլմի տղայի նկարներ ենք փոխանակել հեռախոսներով: Սիրում ենք գերմաներեն, մի քանի օր միասին պարապել ենք: Շատ մտերիմ ենք, սիրում ենք խոսել ամեն ինչից` հատկապես գրքերից: Իմ լուսանկարների մեծ մասի հեղինակն է (միշտ տանջում եմ խեղճ աղջկան): 

ՍԻՐՈՒՄ ԵՄ ՁԵԶ...

1 comment:

  1. Իմ անունը Լիլիան Ն. է։ Սա իմ կյանքի շատ ուրախալի օր է՝ շնորհիվ այն օգնության, որը բժիշկ Սագուրան ցուցաբերել է ինձ՝ օգնելով ինձ վերադարձնել նախկին ամուսնուս իր կախարդանքի և սիրային կախարդանքի միջոցով։ Ես ամուսնացած էի 6 տարի, և դա շատ սարսափելի էր, քանի որ ամուսինս իսկապես դավաճանում էր ինձ և փնտրում էր ամուսնալուծություն, բայց երբ ինտերնետում հանդիպեցի բժիշկ Սագուրուի էլեկտրոնային նամակին, որտեղ նա պատմում էր, թե ինչպես է նա օգնել շատ մարդկանց վերադարձնել իրենց նախկիններին և օգնել վերականգնել հարաբերությունները, ինչպես նաև երջանիկ դարձնել մարդկանց իրենց հարաբերություններում։ Ես նրան բացատրեցի իմ իրավիճակը, ապա խնդրեցի նրա օգնությունը, բայց իմ զարմանքին, նա ասաց, որ կօգնի ինձ իմ գործում, և ահա ես հիմա տոնում եմ, քանի որ ամուսինս ամբողջովին փոխվել է։ Նա միշտ ուզում է լինել իմ կողքին և ոչինչ չի կարող անել առանց իմ նվերի։ Ես իսկապես վայելում եմ իմ ամուսնությունը, ինչ հիանալի տոնակատարություն է։ Ես կշարունակեմ վկայություններ տալ ինտերնետում, քանի որ բժիշկ Սագուրան իսկապես իսկական կախարդանք է անում։ Օգնության կարիք ունե՞ք, ապա կապվեք բժիշկ Սագուրուի հետ հենց հիմա՝ drsagurusolutions@gmail.com էլեկտրոնային փոստի միջոցով։ Նա ձեր խնդրի միակ պատասխանն է և ձեզ երջանիկ է դարձնում ձեր հարաբերություններում։ Նա նաև կատարյալ է հետևյալ հարցերում՝
    1. Սիրո կախարդանք
    2. Նախկին զուգընկերոջը վերադարձնել
    3. Արգանդի պտուղ
    4. Կախարդանքի խթանում
    5. Կախարդանքի պաշտպանություն
    6. Գործարար կախարդանք
    7. Լավ աշխատանքի կախարդանք
    8. Վիճակախաղի կախարդանք և դատական ​​​​գործերի կախարդանք

    ReplyDelete