Հենց այս պահին ամբողջ աշխարհն իր համակ ուշադրությունը սևեռել է կանաչ խոտածածկի կենտրոնում պատվավոր կերպով դրված գնդակին: Իսկ իմ սենյակի մեջտեղում մագիստրոսական թեզի՝ այսինքն թղթե աշխարհի մի իսկական քաոս է:
Լսվում է մրցավարի սուլիչի ձայնը: Զարթուցիչիս՝ ամեն 10 րոպեն մեկ հնչող երաժշտությունը կտրում է ինձ երազներիս հրաշագեղ աշխարհից: Խաղը սկսվեց: Ռեալ Մադրիդ-Յուվենտուս: Մեկնարկային կազմի 11 ֆուտբոլիստներ համաձայնեցված գործողությունների մի ողջ շղթա կազմած մեկնարկում են թիմային խաղը: Իսկ ես վեր եմ կենում, հագնվում ու անցնում համալսարան գնալու նախապատրաստական աշխատանքներին:
Ֆուտբոլիստները գրոհում են՝ ջանալով գրավել հակառակորդ թիմի դարպասը: Կիսապաշտպանը հիանալի փոխանցում է կատարում, և արդյունքում գնդակը հայտնվում է մրցակցի տուգանային հրապարակում: Արդեն դրսում եմ: Անցնում եմ փողոցն ու քայլերս ուղղում դեպի հարազատ բուհ: Մրցավարը խաղից դուրս վիճակ է արձանագրում, իսկ ես նայում եմ ժամացույցին ու հասկանում, որ արդեն ուշացել եմ առաջին դասաժամից: Ֆուտբոլիստները կրկին խաղարկում են գնդակը, իսկ հակառակորդ թիմի դարպասապահն ամեն կերպ փորձում է անառիկ պահել սեփական դարպասը: Մտնում եմ լսարան ու հանդիպում դասախոսի՝ այս-աղջիկն-էլի-ուշանում-է հայացքին: Գնդակը դիպավ դարպասաձողին: Պատճառաբանություն չեմ էլ հորինում: Ուշացել եմ և վերջ: Դեղին քարտ պաշտպանին ոչ սպորտային պահվածքի պատճառով: Դասախոսն առաջարկում է ինձ նստել՝ նախազգուշացնելով, որ հաջորդ ուշացման դեպքում այլևս այդքան բարի չի լինի: Փոխանցում: Հարձակվողին հաջողվում է կրճատել հաշվի տարբերությունը: Գո՜լ: Գրատախտակի մոտ կանգնած խոսում եմ հնդեվրոպաբանության ծագման մասին ու ստանում 100 միավոր: Մրցաշրջանի առաջատարն ամրապնդում է իր դիրքերը: Հետո՞ ինչ, որ ուշանում եմ: Վեց տարի գերազանց եմ սովորում:
Ահա և ավարտվեց առաջին խաղակեսը. ընդմիջում է: Հնչում է զանգը. դասամիջոց: 15 րոպե շունչ քաշելու համար: Գլխավոր մարզիչը հրահանգներ է տալիս, խոսում, գնում-գալիս, քաջալերում: Լսարանում աղմուկ է: Օհնվի ականջակալ հնարողը: Րոպեներ անց թիմերը նորից խաղադաշտում են: Ներս է մտնում դասախոսը: Ֆուտբոլ կոչվող հրաշալի տոնի երկրորդ խաղակեսն է: Ֆուտբոլիստները ցանկանում են դուրս գալ եզրափակիչ և նվաճել Չեմպիոնների լիգայի գավաթը: Իսկ ես ուզում եմ պաշտպանել մագիստրոսական թեզը, ստանալ դիպլոմ ու նոր կյանք սկսել: Ուսումս չեմ շարունակելու: Ինձ մեկ-մեկ թվում է, որ ես նման եմ մի ֆուտբոլիստի, որն հրաժարվում է մասնակցել Մունդիալին: Ֆուտբոլային մեկնաբանների պես բարեկամներս ու ընկերուհիներս իրենց կարծիքներն են հայտնում, խաղադրույքներ կատարում ասպիրանտուրա ընդունվելուս վրա, ասում, թե վերջին պահին պիտի մտքափոխվեմ: Առավել հավանական է, որ Ռոբերտո Կարլոսը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ կդառնա:
Գո՜լ: Ֆուտբոլասերները ցնծում են, հնչում են բուռն ծափողջույններ: Հակառակորդ թիմը պարտվում է: Ի՜նչ հետաքրքիր է, չէ՞: Կյանքում էլ է այդպես: Հաղթողն իր հաշվին միավորներ է կուտակում, իսկ պարտվողն իր սխալի դիմաց միավորներ բաց թողնում: Ու ամեն ինչ նորից է սկսվում՝ ձեռք բերած կամ կորցրած միավորներով. խաղը շարունակվում է, ինչպես և կյանքը:
11 ֆուտբոլիսներ 90 րոպե վազում են մի գնդակի ետևից: Իսկ ես արդեն 9 ամիս է վազում եմ իմ թեզի ետևից: Ֆուտբոլը մարզաձև է, իսկ իմ թեզն համակարգչային տերմինաբանության դարդն ու ցավն է քաշում:

Խաղը շուտով կավարտվի: Հաշիվը 2:0 է: Ռեալ Մադրիդին հաջողվեց հիմնական ժամանակի ընթացքում 2 գոլ խփել, բանը չհասավ լրացուցիչ ժամանակին և 11 մետրանոց հարվածներին: Տուն եմ վերադառնում: Առջևում Չեմպիոնների լիգայի եզրափակիչն է և թեզիս պաշտպանությունը:
Լսվում է մրցավարի սուլիչի ձայնը: Դժվարությամբ բաց եմ անում աչքերս, ու գիշերային խավարն հուշում է ինձ, որ տեսածս լոկ երազ է եղել: Մի պահ վարանում եմ, ապա հիշում, որ Չեմպիոնների Լիգայի կիսաեզրափակիչը չի կարող առավոտյան ժամը 9:00-ին սկսվել:

Գրառման համար հիմք են ծառայել ֆուտբոլային արտահայտություններ:
No comments:
Post a Comment