«Պլատոնական սեր» արտահայտությունը բոլորս ենք լսել: Սեր, որն իդեալական է, վերզգայական ու աննյութական: Սեր, որը վեհացնում է, հոգեպես երջանկացնում առանց որևէ նախապայմանի կամ պարտավորության:
Այսպես սիրելը հիմնականում բնորոշ է դեռահասներին` հատկապես աղջիկներին: Մենք` աղջիկներս, շատ անգամներ ենք սիրահարվել որևէ ֆուտբոլիստի, դերասանի, երգչի: Չէ, խոսքը թեթև սիրահարվածության մասին չէ: Խոսքը երկրպագության հասնող խելահեղ մոլուցքի մասին է: Եթե սիրահարված ենք ֆուտբոլիստի, սկսում ենք դիտել նրա ֆուտբոլային հանդիպումները` հույս ունենալով գեթ մի ակնթարթ տեսնել նրան: Համացանցի թարմ տեղեկությունների շնորհիվ մենք մշտապես կառչած ենք մեր սիրուն: Մենք ունենք նրա բոլոր նկարները, գիտենք նրա մասին այն ամենն, ինչ հանրային է: Եթե սիրահարված ենք դերասանի, սկսում ենք հերթով դիտել նրա բոլոր ֆիլմերը, գնում ենք պաստառներ, որտեղ նա է պատկերված: Երգչի սիրելիս սկսում ենք լսել նրա բոլոր` անգամ անհեթեթ երգերը: Կարճ ասած` թակարդում ենք: Թակարդ, որտեղից ետդարձ չկա:
Պլատոնական սիրո առարկա դարձած աստղը կատարյալ է, գրեթե սուրբ: Նա չունի թերություններ, նրան բնորոշ են միայն գերմարդկային առավելություններ: Նա լավագույնն է, ամենագեղեցիկը, ամենատաղանդավորը: Մենք նրան կարող ենք պատկերացնել հենց այնպիսին, ինչպիսին մենք ենք ուզում, որ նա լինի: Կարող ենք նրան վերագրել այնպիսի հատկանիշներ, որոնք նա գուցե չունի: Անհասանելիությունը, առեղծվածային ու հեքիաթային կերպարը նրա վարկանիշն էլ ավելի են բարձրացնում մեր աչքերում:
Մինչ մեր ընկերուհիները սիրահարվում են մեր հասակակիցներին, ընկերություն անում, բաժանվում, տառապում, մենք հանգիստ մեր տներում նստած երազում ենք մեր իդեալական հերոսի մասին: Այսպես սիրելը հեշտ է ու ապահով: Չէ՞ որ նա մեզ չի նեղացնի, չի բղավի մեզ վրա, չի խաբի, չի դավաճանի, չէ հիասթափեցնի... Ու չի էլ սիրի... Նա գուցե հենց այդ պահին ուրիշին է նեղացնում, ուրիշի վրա է բղավում, ուրիշին է խաբում, ուրիշին է դավաճանում, ուրիշին է հիասթափեցնում... Ու ուրիշին է սիրում...
Պլատոնական սիրո առարկա դարձած աստղը կատարյալ է, գրեթե սուրբ: Նա չունի թերություններ, նրան բնորոշ են միայն գերմարդկային առավելություններ: Նա լավագույնն է, ամենագեղեցիկը, ամենատաղանդավորը: Մենք նրան կարող ենք պատկերացնել հենց այնպիսին, ինչպիսին մենք ենք ուզում, որ նա լինի: Կարող ենք նրան վերագրել այնպիսի հատկանիշներ, որոնք նա գուցե չունի: Անհասանելիությունը, առեղծվածային ու հեքիաթային կերպարը նրա վարկանիշն էլ ավելի են բարձրացնում մեր աչքերում:
Մեր կուռքերը գիտեն իրենց հազարավոր երկրպագուհիների գոյության մասին ու անչափ ուրախ են սիրված ու ճանաչված լինելու համար: Գիտե՞ն: Ինձ թվում է, որ նրանք երբեք էլ լիարժեք չեն կարողանա պատկերացնել, թե մենք ինչպես ենք խելագարվում իրենց համար, ինչպես ենք արտասվում, երբ մեր սիրած ֆուտբոլիստը վնասվածք է ստանում, նրանք երբեք էլ չեն կարողանա հասկանալ, թե որքան թանկ են մեզ համար: Անիմանալիության ու անբացատրելիության աստիճան թանկ:
Բացառիկ բախտավոր են այն երկրպագուները, որոնց հաջողվում է հանդիպել իրենց կուռքին, դիպչել նրան, գրկել, լուսանկարվել, ստորագրություն խնդրել: Այդ հրաշալի ակնթարթներն ընդմիշտ ուղեկցելու են երկրպագուին իր ողջ կյանքի ընթացքում:
Տարիներ անց կուռքի հանդեպ բուռն սիրահարվածությունը կարող է մեղմանալ, բայց նա հավերժ մեր սրտում է, մեր մտքում, մեր քաղցր ու բարի հիշողությունների մեջ, մեր ամենագաղտնի խորքերում: Սա սեր է, իսկական սեր, որը երբեք չի մոռացվի: Որովհետև երկրպագուի սերը սահմաններ չունի, անժամկետ է:

Պլատոնական սիրո առարկա դարձած աստղը կատարյալ է, խելագարության հասնող սիրելի, պաշտելի, գրեթե սուրբ: Մեր կուռքերը գիտեն իրենց հազարավոր երկրպագուհիների խոր սիրո մասին: Գիտե՞ն: Ինձ թվում է, որ նրանք երբեք էլ չեն կարողանա պատկերացնել, թե այն որքան խորն է, որքան իրական ու որքան ուժգին:
«Պլատոնական սեր» արտահայտությունը բոլորս ենք լսել: Սեր, որն իդեալական է, վերզգայական ու աննյութական: Երբ սիրում ես քեզ չճանաչող, քեզնից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվող մարդուն: Սիրում ես` սիրել բառի բոլոր իմաստներով:
No comments:
Post a Comment