5 երեխա, 12 թոռ, 8 ծոռ... Ու մի ամբողջ պատմություն, մի հարուստ կյանքի պատմություն...
Իմ սիրելի՛ Սեդա տատիկ, երբ քեզ հանձնեմ այս տողերն, ու դու սկսես ընթերցել, ես երևի թաքնվեմ մի անկյունում, որ չտեսնես արցունքներս...
Քո երկար կյանքի ընթացքում բազում դժվարություններ տեսած ու փորձություններ հաղթահարած, տարիներ ապրած ու ճերմակած իմ անգի՛ն տատիկ, այսօր կյանքիդ ժապավենն իր ութսունհինգերորդ գույնն է ստանում...
Էջմիածնի Հայթաղ գյուղում ծնված, մեծացած ու նախախնամության ձեռքով Թալինի շրջանի Աշնակ գյուղ` Սասունից գաղթած Խաբլջոզի Մանուկի տուն հարս եկած, Աշոտ պապիս կյանքի ուղեկից դարձած, մի կյանք, որ ճակատագրի կամոք վաղաժամ ընդհատվեց...
Ձեր մեծ սերն ապրեց ու հարատևեց, չխաթարվեց բախտի անգութ հարվածներից: Քո մեծ վիշտը սրտումդ պահած` դու տարիներ շարունակ վառ պահեցիր նրա հիշատակը, փայփայեցիր նրան քո հոգում ու շարունակեցիր սիրել նրան այնպես, ասես նա ողջ լիներ... Ու նա ողջ մնաց քո սրտում, նա դաջվեց բոլորիս հիշողության մեջ ու... Ու ապրեց...
Դու սերունդներ ես կրթել, դաստիարակել ու օրինակ ծառայել: Այսօր էլ` տասնամյակներ անց, գյուղացիները քեզ տեսնելիս ջերմ ողջունում ու ընկեր Միսակյան են դիմում, բարի խոսքեր ասում իրենց առաջին ուսուցչուհուն...
Աշոտ Թովմասյանից հետո բոլորին միավորող ու համախմբող Թովմասյաններ գերդաստանի հիմնական սյունը դու դարձար, մեր մեծ տան հիմնաքարը, մեր տան ծուխն ու օրրանը...
Քո այնքան սրամիտ հումորները, քո հետաքրքիր պատումները, քո վարակիչ ծիծաղը, քո մաքուր ժպիտն ու փայլուն աչքերը, քո խաղաղասեր բնավորությունը, քո արտաքին հանգստությունն ու ներքին անհանգստությունը, քո ջերմությունն ու լույսը...
Քո թխած անուշաբույր հացը` թոնրի բոքոնը, լավաշն ու խորիզով գաթան, աշխարհում ամենահամեղն են ինձ համար` կարմրաթուշ, անմահական, ախորժաբույր...

Այսօր փորձում եմ թղթին հանձնել այն ամենն, ինչ երբեք չեմ կարողացել ասել, ամուր չեմ գրկել ու խոստովանել, թե որքան շատ եմ քեզ սիրում, թե որքան եմ ուզում, որ առողջ լինես ու երկար-երկար կյանք ունենաս...
Մեր պապական տունը մտնելիս ու քեզ այնտեղ նստած տեսնելիս հոգիս լցվում է հաճելի ջերմությամբ, անպատմելի խաղաղությամբ ու անասելի բերկրությամբ...
Սիրելի՛ տատիկ, այսօր կյանքիդ ութսունհինգերորդ ամառն է` քեզ պես բարի, պայծառ, ժպտուն: Թող առողջ լինես, թող Թովմասյաններ գերդաստանի կողքին լինես` որպես ավագ ու առաջնորդ...
Քո զավակներն ու թոռները, փոքրիկ ծոռները քեզ անչափ սիրում ու հարգում են: Բոլորիս անունից ասում եմ. ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ԾՆՈՒՆԴԴ, իմ թանկագի՛ն Սեդա տատիկ...
22.06.2014 թ.

No comments:
Post a Comment