Ես ուշացել եմ, ես 14 տարով ուշացել եմ...
Սպասում ես, որ ես է՞լ ապրեմ այդ գրողի տարած 14 տարին... Կապրեմ, իհարկե կապրեմ, բայց գուցե ուրիշի կողքին...
Սպասում ես, որ ես է՞լ ապրեմ այդ գրողի տարած 14 տարին... Կապրեմ, իհարկե կապրեմ, բայց գուցե ուրիշի կողքին...
Իսկ ի՞նչ կլիներ, եթե ես չուշանայի այդքան, գուցե քեզ ավելի շուտ տեսնեի, կամ գուցե ընդհանրապես չտեսնեի...
Իսկ նա գեղեցի՞կ է... Դե նա, որի հետ ինձ միշտ համեմատում ես... Տեսնես նա է՞լ է մտածում, որ հիմար ես, թե՞ 14 տարով փոքր լինելս է ինձ թույլ տալիս քեզ այդպես անվանել... Նա երևի չի ուշացել...
Իսկ դու սիրո՞ւմ ես նրան այնպես, ինչպես ֆիլմի տղան է սովորաբար սիրում, թե՞ դա միայն ինձ պես 14 տարով փոքրերին է հատուկ...
Նա է՞լ է դիտում կիրակնօրյա Հորիզոնը… Բայց նա դժվար թե լաց լինի, երբ արհամարհես իրեն, նա դժվար թե շորերդ արդուկելիս ձեռքերն այրի, նա չի գրի այնպիսի տողեր, որոնք կարդալիս կուզենաս սպանել իրեն, ինչպես երբեմն ինձ...
Ու նա ճիշտ կանի... Քեզ գրավելու համար պետք է ունենալ բավականաչափ ուժ և համբերություն` կիրակնօրյա Հորիզոնը դիտելու համար, լինել քարի, պողպատի և այլ մետաղների խառնուրդ, լինել մեծ աղջիկ, դե այն աղջիկներից, որոնք ինձնից մի ամբողջ 14 տարով մեծ են...
Ես երեխա եմ, ու դա անհերքելի փաստ է... Ես ուշացել եմ, բայց կարողացել եմ սիրել քեզ այնքան, որ հիմար անվանեմ...
Իսկ դու պատրա՞ստ ես նրա հետ նարդի ու ֆուտբոլ խաղալ, նրան կարուսել տանել, քննությունից առաջ զանգել ու ասել, որ հավատում ես իր ուժերին, վազել նրա հետ, ամուր գրկել, բարձրաձայն ծիծաղել, անեկդոտ հորինել, երբ նա տխուր կլինի, պատրաստ կլինե՞ս գործերդ կիսատ թողնել ու նրա մոտ շտապել, երբեք չդավաճանել ու միշտ նրան այնպես նայել, ասես առաջին անգամն է...
Չէ, նա դժվար թե այլևս որևէ քննություն ունենա, այդ ես եմ, որ ուշացել եմ, այն էլ՝ մի ամբողջ 14 տարով...
Տեսնես դու ո՞ւմ ես անվերջ պարտեցնում այդ համեմատության մեջ...
Թող նա չիմանա, որ ես քեզ հիմար եմ անվանել, թող նա երբեք էլ ոչինչ չիմանա, թող շարունակի դիտել իր կիրակնօրյա Հորիզոնը, օրը 24 ժամ պտտվի շուրջդ ու հետո ինձ դատի չտա, չէ որ ես դեռ երեխա եմ՝ 14 տարով ուշացած, դա անհերքելի փաստ է...
Իսկ ինձ դու ստիպված էիր լինելու կարուսել տանել...
Իսկ ինձ դու ստիպված էիր լինելու կարուսել տանել...
No comments:
Post a Comment