- Վանե, քեզ ի՞նչ է պետք երջանկության համար:
- Ես արդեն կայացրել եմ որոշումս: Իմ կյանքը Տիրոջը կնվիրաբերեմ:

Թող երազները խնկարկվեն առ Աստված, վկայեն պատարագված հույսերի մասին, ու թող խնկագույն օդը լցվի շնորհներով:
- Ես եկեղեցի կմտնեմ, կդառնամ միանձնուհի: Աստված օրհնեց ինձ ու հաշտեցրեց փրկությանս հետ: Ես կապավինեմ Տիրոջը, անմնացորդ հավատարմությամբ ու հնազանդությամբ կծառայեմ Նրան:
Թող խնկի ծուխն արթուն դարձնի անթեղվածին, թող հուշի` իբրև բարեխոս, ոգեշնչի` որպես մաքրություն: Ու թող խաչակնքեն, փառաբանեն Տիրոջը, ու թող խնկարկությունը բուրավետ եթեր արարի` որպես անաղարտություն ու անեղծություն:
- Ես կհրաժարվեմ Հայկից ու մեր սիրուց: Ես կմոռանամ նրան:

***
Քահանան դուրս եկավ սրբարանից, քայլեց Վանեի ուղղությամբ: Ձեռքում պահում էր Աստվածաշունչը: Նա երկար տարիներ ծառայել էր Հայաստանյայց եկեղեցու վանքերում և շատ աղջիկների էր հանդիպել, որոնք, աշխարհիկ խնդիրներից փախչելով, մխիթարություն էին փնտրում հոգևոր աշխարհում, բայց շուտով հետ էին կանգնում իրենց որոշումից:
Վանեի աչքերը խուսափեցին քահանայի քննող հայացքից. փորձում էր թաքցնել հուզմունքը: Նստեցին նստարանին:
- Քանի՞ տարեկան ես:

- Քսանհինգ: Անունս Վանե է:
- Ինչո՞ւ ես ուզում մենաստանում ապրել:
- Ուզում եմ կամքս Աստծուն նվիրել, վանականի խոնարհ կյանք վարել:
- Աղջիկս, կարողանալո՞ւ ես բաժանվել արտաքին աշխարհից ու ինքնակամ ընդունել խստակրոն կյանքի դժվարություններն ու բարդությունները: Կարողանալո՞ւ ես միայնության մեջ թողնել սեփական եսը, ապրել աղոթական կյանքով:
Վանեն չպատասխանեց: Տեր հայրը մի պահ լռեց, ապա բաց արեց Աստվածաշունչը ու կարդաց հետևյալ հատվածը.
«Հիսուսն ասաց.
- Բայց ամեն մարդ չի կարող առանց ամուսնության մնալ, այլ միայն նրանք, ում Աստված կարողություն է տվել, որովհետև մարդիկ չեն ամուսնանում այն դեպքում, երբ ծնունդով ներքինի են կամ մարդկանց կողմից են ներքինի դարձել, և կամ իրենք իրենց են ներքինի դարձրել երկնքի արքայության համար»: (Մատթ. 19)

- Ես հաստատ եմ իմ մտադրության մեջ, Տեր հայր:
- Սրտումդ որևէ տղայի հանդեպ սեր կա՞:
- Չէ,- ստեց Վանեն,- չկա:
- Թող այդպես լինի: Փորձաշրջանի ընթացքում կճանաչես քո իրական կոչումը: Կապրես հստակ սահմանված օրակարգով, չես լքի եկեղեցական համալիրը: Կարող ես զբաղվել հասարակական գործունեությամբ, օգնել աղքատներին ու ծերերին: Միաբանուհիները կօգնեն քեզ:***
Հայկին...
«Կներե՞ս ինձ երբևէ...
Ուղղակի առաջվա պես ապրել այլևս չի ստացվի:
Սևով սպիտակի վրա նրբորեն շարադրված բառերի հաջորդականություն: Երկտակ ծալված ու բաց վարդագույն ծրարի մեջ դրված այս նամակն ամփոփում է իմ ամբողջը:
Հիմա դու կարդում ես թեք ձեռագրով գրված այս անգին առհավատչյան: Հետո այն թերևս կհայտնվի քո դարակում` որպես հուշ` խնամքով պահված ու թղթերիդ մեջ թաքցրած: Գուցե մի օր ինքն իրեն այրվի պարփակված ջերմությունից ու մոխիր դարձած անթեղվի, կամ գուցե թևեր առած թռչի ու գտնի մեզ... Իսկ դու միշտ աչքերիս խորքում կլինես, բայց ոչ երբեք նրանց առջև...

Թույլ տուր լաց լինեմ: Թույլ տուր պատկերացնեմ, թե ամուր գրկել եմ քեզ ու լաց լինեմ, լաց լինեմ այնքան ուժեղ, ասես վերջին անգամ եմ գրկում: Ասես վերջին, ամենավերջին անգամ եմ նայում աչքերիդ մեջ: Թող արցունքներս հոսեն ու պատմեն ամենակարևորի մասին: Որովհետև ես դա ասելու քաջություն չունեմ: Որովհետև ինձ շատ են ցավեցրել: Թույլ տուր գրկեմ քեզ ու բարձրաձայն լաց լինեմ: Կարծես վերջին, ամենավերջին անգամ եմ տեսնում քեզ կողքիս: Կարծես սա մեր սկսված ու չսկսված սիրո վերջին հանդիպումն է:
Արդեն գարուն է: Բայց ո՞ւմ է պետք այս «օրացույցային» գարունը, թե ներսում ցրտաշունչ ձմեռ է, անհատակ խորությամբ մի անդունդ դատարկություն ու... Ներիր ինձ, որ ձմռան արևի պես փայլում եմ, բայց չեմ ջերմացնում: Ուզում եմ, որ կարոտով լի հայացք դարձնես արևին ու մտքումդ ասես, թե որքան երջանիկ էիր, երբ ես էի երջանիկ: Հիմա ես քեզ համար ձմռան սառը արև եմ` արև, որը ջերմացնել չի կարող, որովհետև մեր միջև սառնամանիք է:
Դու իմը չես: Ես էլ քոնը չեմ: Մենք ոչ մեկինն էլ չենք: Հայկ, իմ Հայկ, թույլ տուր հեռանալ այս անմեղ խաղից: Մի տխրիր: Ես երկար եմ մտածել, առանց դադարի, գիշերները չեմ քնել ու հասկացել եմ, որ մենք երկու միայնակներ ենք` հիասթափված ու կոտրված: Երկու միայնակներ, որոնք աշխարհում ամենաշատը միասին լինել են երազել... Բայց... Աստված ավելի լավ գիտի:
Ինչպես ինքդ էիր ասում` կան բաներ, որ մեզ համար չեն: Մենք էլ իրար համար չենք:
Ուղղակի առաջվա պես ապրել այլևս չի ստացվում: Ներիր»:

Մենաստան... Աղոթասենյակի խավարում Վանեն պատերազմում էր ինքն իր դեմ, հոգևոր պայքար մղում անցյալի հուշերից ազատվելու աղերսանքով: Ու միայն Աստված գիտեր, թե ինչ անծայրածիր ու խելահեղ մոլորություն, չլցվող դատարկություն, թշվառություն, տաղտուկ ու տառապանք էր զգում նա... Անգույն ու իմաստազուրկ գոյություն, մռայլ օրերի անսփոփ հերթականություն: Թվում էր, թե անձևրոտ գիշերից հետո այլևս երբեք ծիածան չէր տեսնելու: Մթությունը դատապարտված էր չլուսավորվելուն, իսկ հրեշտակի կոտրված թևերը անզոր էին լինելու թռչել: Վանեն ձեռքերով ամուր-ամուր ծածկում էր դեմքը ու խոր հոգոց քաշում: Հայկը... Մտքերի մեջ, անշուք փողոցների քաղաքային օդում, իր երազներում... Բայց ոչ իր կողքին: Նա չկար բացվող առավոտներում, ցուրտ ու մութ գիշերներում, ու կյանքը հոսում էր, առաջ անցնում, փոխվում:
- Տեր, ինձ մենակ մի թող, օգնիր դուրս թափել ներսումս կուտակված ողջ ցավը: Երկու ուղիներ, որոնք հավետ օտարացան: Կյանքս դժոխք դարձավ: Բայց չէ՞ որ Դու ինձ դրախտ էիր նվիրել... Ես էլ ուժ չունեմ:
Վանեն լուռ էր, խոնարհ, թեև հոգում ալեկոծություն էր, տագնապ ու անհաշտություն... Մայրապետը բռնեց աղջկա ձեռքը, համբուրեց.
- Դուստր իմ, սա ելք չէ: Սա փախուստ է: Աստվածապաշտության ուղին ընտրելիս սիրտդ այլ բան չպիտի ուզի ու պահանջի: Մի խեղդիր սերը քո մեջ: Սեր մի սպանիր: Դու ամենամեծ մեղքն ես գործում. կյանքդ Աստծուն ես շնորհել, մինչդեռ մտքերումդ ուրիշն է ապրում: Ինքդ քեզ խաբել ու համոզել կարող ես, բայց Տերը տեսնում է ամեն ինչ:
Վանեն դառնագին լաց եղավ, եկեղեցում ապրելու երկու ամիսների ընթացքում նա առաջին անգամ բարձրաձայն ու ողբագին լաց եղավ: Բավական էր, էլ չէր կարող դիմանալ:
- Երանի կարողանայիք կարդալ մտքերս ու տեսնել, թե ներսումս ինչ է կատարվում, երանի իմանայիք, թե ինչպիսի մեծ սեր էի փորձում դատապարտել կործանման...
- Աղջիկս, սա քո տեղը չէ: Այս զրկանքները քեզ համար չեն: Քո տեղն այնտեղ է` այդ երիտասարդի կողքին: Թույլ մի տուր սխալներ, որոնց համար մի ամբողջ կյանք պիտի զղջաս: Քո տունն այնտեղ է, որտեղ այդ տղան է ապրում: Տերը թող միշտ պահապան լինի ձեզ:
Մի քանի օր անց Վանեն հավաքեց իրերը, հրաժեշտ տվեց քահանային, մայրապետին ու քույրերին, ծնկի իջավ խորանի առջև, երկար աղոթեց ու հեռացավ վանքից:
Թող խունկը վառվի հանդարտ, վեր բուրվառի աղոթքը, ու թող անուշ խնկաբույրը աստվածային օրհնություն խոստանա:
- Տեր, ինձ մենակ մի թող, օգնիր դուրս թափել ներսումս կուտակված ողջ ցավը: Երկու ուղիներ, որոնք հավետ օտարացան: Կյանքս դժոխք դարձավ: Բայց չէ՞ որ Դու ինձ դրախտ էիր նվիրել... Ես էլ ուժ չունեմ:
Կարծում էր, թե այդպես երկուսի համար լավ կլիներ: Բայց այդ ի՞նչ լավ էր, որ շարունակ պիտի լիներ ու չէր լինում:
Աշնան քամին տերևաթափել էր ամեն ինչ, մերկացրել գարնան ծառերի կանաչն ու փոշի բերել: Աղոթասենյակի անլուսության մեջ Վանեն ապաշխարում էր, խնկարկում մեղքերն առ երկինք: Հիմա ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել...

Երեկոյան ժամերգությունից հետո մայրապետը Աստվածաշնչից հատվածներ էր ընթերցում:
«Հիսուսն ասաց.
Սկզբից, արարածների արարչագործության ժամանակ, Աստված արու և էգ ստեղծեց մարդկանց և նրանց ասաց. «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և միանա իր կնոջը. և երկուսը մեկ մարմին պիտի լինեն»: Հետևաբար, այլևս երկու չեն, այլ մեկ մարմին: Արդ, որևէ մեկը թող չբաժանի նրանց, որոնց Աստված միացրեց»: (Մարկոս 10.7-9)«Հիսուսն ասաց.
Վանեն լուռ էր, խոնարհ, թեև հոգում ալեկոծություն էր, տագնապ ու անհաշտություն... Մայրապետը բռնեց աղջկա ձեռքը, համբուրեց.
- Դուստր իմ, սա ելք չէ: Սա փախուստ է: Աստվածապաշտության ուղին ընտրելիս սիրտդ այլ բան չպիտի ուզի ու պահանջի: Մի խեղդիր սերը քո մեջ: Սեր մի սպանիր: Դու ամենամեծ մեղքն ես գործում. կյանքդ Աստծուն ես շնորհել, մինչդեռ մտքերումդ ուրիշն է ապրում: Ինքդ քեզ խաբել ու համոզել կարող ես, բայց Տերը տեսնում է ամեն ինչ:
Վանեն դառնագին լաց եղավ, եկեղեցում ապրելու երկու ամիսների ընթացքում նա առաջին անգամ բարձրաձայն ու ողբագին լաց եղավ: Բավական էր, էլ չէր կարող դիմանալ:
- Երանի կարողանայիք կարդալ մտքերս ու տեսնել, թե ներսումս ինչ է կատարվում, երանի իմանայիք, թե ինչպիսի մեծ սեր էի փորձում դատապարտել կործանման...
- Աղջիկս, սա քո տեղը չէ: Այս զրկանքները քեզ համար չեն: Քո տեղն այնտեղ է` այդ երիտասարդի կողքին: Թույլ մի տուր սխալներ, որոնց համար մի ամբողջ կյանք պիտի զղջաս: Քո տունն այնտեղ է, որտեղ այդ տղան է ապրում: Տերը թող միշտ պահապան լինի ձեզ:
Մի քանի օր անց Վանեն հավաքեց իրերը, հրաժեշտ տվեց քահանային, մայրապետին ու քույրերին, ծնկի իջավ խորանի առջև, երկար աղոթեց ու հեռացավ վանքից:
Ճանապարհին նա միայն մի պահ շրջվեց, նայեց վեր խոյացող գմբեթին ու կիսաձայն շշնջաց.
- Ներիր ինձ, Տեր...
***
- Որդյակ իմ, մինչև ի մահ տե՞ր ես:
- Տեր եմ:
- Եվ դու, դուստր իմ հարս, մինչև ի մահ հնազա՞նդ ես:
- Հնազանդ եմ:

Թող երազները խնկարկվեն առ Աստված, նվիրագործեն սիրո ու հավատարմության միությունը, ու թող խնկագույն օդը լցվի Սուրբ Պսակի խորհրդով:
Թող խնկի ծուխն ամրություն հուշի, միասնություն խոստանա` որպես հավերժություն: Ու թող խաչակնքեն, փառաբանեն Տիրոջը, ու թող խնկարկությունը ընտանիքի սրբության երդում վկայի` որպես անաղարտություն ու անեղծություն:
«Երկրի վրա կնքված այս դաշինքի խորհուրդը մեծ է, քանզի քրիստոնեական պսակը և ընտանիքը պատկերն ու մանրակերտն է երկնային մեծ ու անճառելի խորհրդի` մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի ու Իր Եկեղեցու անխախտ միության: Ինչպես փեսան թողնելով իր հորը գնում է հարսի մոտ, այնպես էլ Հիսուս, թողնելով Հայրական գահը, եկավ Իր հարսի` Եկեղեցու մոտ և անքակտելիորեն միավորվեց նրա հետ»: (Եփես. Ե 32)
Հ.Գ. Ամեն օր աղոթելիս Վանեն միշտ խորին երախտագիտությամբ հիշում էր մայրապետի հետևյալ խոսքերը.
«- Դուստր իմ, սա ելք չէ: Սա փախուստ է: Աստվածապաշտության ուղին ընտրելիս սիրտդ այլ բան չպիտի ուզի ու պահանջի: Մի խեղդիր սերը քո մեջ: Սեր մի սպանիր: Դու ամենամեծ մեղքն ես գործում. կյանքդ Աստծուն ես շնորհել, մինչդեռ մտքերումդ ուրիշն է ապրում: Ինքդ քեզ խաբել ու համոզել կարող ես, բայց Տերը տեսնում է ամեն ինչ»:

No comments:
Post a Comment