Գնա: Ուղղակի գնա: Չշրջվես նույնիսկ: Չնայես վրաս: Անգամ թե վիրավորեմ քեզ, բղավեմ, որ վախկոտ ես, անգամ թե քարեր շպրտեմ քո ետևից, կամ թե աղաչեմ, որ հետ գաս: Չգաս, չլսես ինձ, կգնաս:
Հեռացիր: Անգամ թե մի օր գժվեմ կարոտից, գամ կանգնեմ անդունդի եզրին ու ձեռքս քեզ մեկնեմ, չկառչես ինձնից: Հեռացիր, որ մաքրեմ հիշողություններս քեզնից ու նոր կյանք սկսեմ:
Չհիշես ինձ: Անգամ թե ինքս հիշեցնեմ քեզ իմ մասին, ներխուժեմ հոգիդ ու այն տակնուվրա անեմ: Ես դա կանեմ, բայց դու չհիշես ինձ: Ես կշարունակեմ գողանալ քեզ քեզնից, բայց դու չպիտի լսես ինձ, կարդաս կամ զգաս:
Գնա: Սիրտդ ինձ մոտ թող ու գնա: Իսկ դու դադարիր շնչել, շնչակտուր եղիր, բայց գնա, կործանվիր, բախվիր քո կառուցած ժայռաբեկորներին ու մնա դրանց ծանրության տակ:
Տանջվիր, բայց գնա: Սիրիր, բայց գնա: Իմ մասին մտածիր, բայց հասկացիր, որ մտապատկեր էլ մնալու եմ, թաղվելու եմ անցյալիդ անդառնալի սխալների մեջ ու մի ամբողջ կյանք հոգեպես ու բարոյապես խեղդելու եմ քեզ ներսից: Գնա, բայց իմացիր, որ միշտ էլ ուզելու ես հետ գալ: Իմացիր, որ միշտ լինելու եմ` ոչ քեզ համար, այլ հանուն մեկ ուրիշի...
Կարծում ես` ցա՞վ եմ զգում: Չէ, հարգելի՛ս, ես մի անգամ արդեն եղել եմ դժոխքում, մահացել ու հոգի եմ համբարձել:
Ինչո՞ւ է այդպես: Քեզնից էի հիասթափվում, բայց քո տված ցավն այնքա՜ն աննշան էր, որ նորից նախորդի ցավն էր զարթնում: Նախորդի պատկերն էր խառնվում առօրյա օդին, նախորդի շունչն էր սավառնում ամենուրեք, նախորդի խոսքերն էին սկսում հնչել գլխումս, ես նախորդով էի ծածկում բոլորին...
Երևի որովհետև կյանքում միայն մեկ անգամ են սիրում` ահա ամբողջը: Որովհետև այն մեկից հետո ամեն բան կեղծ է, ինքնախաբեություն, որովհետև ինձ նման աղջիկն իրոք լոկ մեկին կարող էր կյանքը նվիրել ու այն ետ ստանալ` մահանալ ու նորից ծնվել...
Դու սերդ ուրիշին տվեցիր, իսկ ես իմ նախկինին հիշեցի...
Նրանից ոչնչով առավել չես, բայց պարզվեց, որ անգամ պակաս էլ ես...

No comments:
Post a Comment