Մի օր ես էլ կպոկվեմ կյանքի ընթացքից ու կընկնեմ:
Սիրտս կդադարի զարկել, արյունը կսառչի երակներումս, ու ես քեզ կհիշեմ:
Երբ էլ չլինեմ, կզգաս բացակայությունս, ամեն վայրկյան ու ակնթարթ կհայտնվեմ քո մտքում, քո հայելին դարձած` կդառնամ քո արտացոլանքն այս աշխարհում:
Ես գուցե գնամ, բայց կմնամ քո մեջ, քո հոգում, քո ամեն մի բջիջում:
Ինձ ջնջել չի լինի, ոչ մեկ չի կարողանա փոխարինել ու բացը լրացնել:
Կհիշես ինձ ամեն քայլափոխի: Յուրաքանչյուրի աչքերի մեջ իմն ես փնտրելու, բառերի մեջ իմ խոսքերն ես լսելու, իսկ սրտիդ դուռն արդեն վաղուց կողպված է մի վիթխարի կողպեքով:
Քո երազներում միշտ կողքիդ կլինեմ, կառաջնորդեմ քեզ դեպի ապագա, քո միակ լույսը կլինեմ այս ու այն աշխարհի միջև:
Երբ ժամը գա, ու ես հեռանամ, երբ վերանամ, հօդս ցնդեմ ու անէություն դառնամ, հիշիր, որ կյանքն ընդամենը սկիզբն է: Առջևում դեռ անմահություն կա...
Կդիմանաս կարոտիս, կաղոթես ու կապրես...