Feb 23, 2014

Երբ դու ամուսնանաս...



Գիտե՞ս, թե ես քեզ երբ կմոռանամ: Երբ դու ամուսնանաս: Երբ միայնակ արթնանալուդ վերջին առավոտը լինի: Երբ նուրբ մատիդ ոսկե մատանի հայտնվի: Երբ տեսնեմ, որ այլևս միայնակ չես...
Նա երջանիկ կլինի: Խնդրում եմ միայն, որ նրան մի օր պատահաբար չհարցնես հանկարծ. «Իսկ դու ստեղծագործել սիրո՞ւմ ես»: Նա երևի կզարմանա, խեթ հայացքով կնայի քեզ, դու էլ այդ անհարմար իրավիճակից դուրս գալու համար կասես, որ կատակում ես: Չնայած առանց քո ասելու էլ նա վստահ կլինի, որ կատակում ես:
Այդ ժամանակ ես կմոռանամ քեզ: Կմոռանամ, թե ինչպես էի աշխարհից վերացած մեր երևակայական ընտանիքը ստեղծում: Կմոռանամ ինձ` քեզ սիրող ինձ, քեզ պաշտող ինձ, առանց քեզ լինել չպատկերացնող ինձ: Կմոռանամ, որովհետև նա երջանիկ կլինի քեզ հետ, իսկ ես այդ երջանկությունը տանել չեմ կարողանա: Հենց այդ պատճառով էլ կմոռանամ, հենց այդպես կվերցնեմ ու կմոռանամ:
Տեսնես նա կնկատի՞, թե ինչպես ես երեխայի պես հուզվում, բայց թաքցնում ամեն ինչ խիստ հայացքի ներքո: Տեսնես նա կիմանա՞, թե սառն աչքերդ որքան են ջերմացել: Դժվար թե իմանա, դա անգամ դու չգիտես:
Ես կմոռանամ քեզ այնքան հանկարծակի, որքան որ հայտնվել էի: Թող նա երջանիկ լինի: Թող դու էլ...
Ես շատ կցանկանամ, որ նա չիմանա իմ մասին ու չկարդա նամակներս: Իմ տողերում ես այնքան զգացմունք եմ դրել, որ գուցե նա սկսի ատել ինձ: Կամ էլ ծիծաղել վրաս: Կամ էլ ատել:
Կցանկանամ նաև, որ դու միշտ ժպտաս, առավել շատ հենց այն լուսանկարներում, որտեղ այլևս միայնակ չլինես: Որտեղ նուրբ մատիդ ոսկե մատանի կլինի: Որտեղ կողքիդ կանգնած կլինի նա, ու երջանիկ կլինի: Թող դու էլ...
Ես էլ երևի, երբ քեզ մոռանամ...


4 comments:

  1. Լու՜ս , չես դադարում տողերովդ հաճելի դող անցկացնել ամբողջ մարմնովս : Ապրե՜ս , իմ բարեհոգի , իմ աղջիկ , իմ . . . :*** Ուրի՜շ ես Լուս , Վե՜հս )))

    ReplyDelete
    Replies
    1. ապրես շաաաատ սիրունս, հուզվեցի :***

      Delete
    2. Լու՜յսս , սիրում եմ քեզ :*

      Delete
    3. ես էլ քեզ, շաաատ-շաաաաատ :* :* :*

      Delete