- Խոստանում եմ արդուկել շորերդ, բայց հետո հնարավոր է ստիպված լինես ինձ այրվածքաբանության կենտրոն տանել:
- Խոստանում եմ երգել քեզ համար, ես լավ եմ երգում:
- Խոստանում եմ չծիծաղել հասարակական վայրերում:
- Խոստանում եմ երբեք չհիշեցնել մեր առաջին հանդիպման 409-րդ և 618-րդ օրերը, ինքս էլ դժվար հիշեմ:
- Խոստանում եմ համբուրել սիրելի աչքերդ, երբ դու քնած լինես: Բայց եթե հանկարծ այդ պահին արթնանաս, խուճապահար չլինես:
- Խոստանում եմ ճաշ պատրաստել քեզ համար, բայց վստահ չեմ, որ դրանից հետո ի վիճակի կլինեմ կատարել մյուս խոստումներս:
- Խոստանում եմ հավատարիմ լինել` ինձ անհանգստացնող ու երջանկացնող ամեն մանրուք հենց քեզ պատմել ու սեր բառը լսելիս քեզ հիշել:
- Խոստանում եմ ծիծաղեցնել քեզ, երբ խիստ ու լուրջ հայացքով ինձ նայես:
- Խոստանում եմ խանգարել քեզ հեռախոսով խոսելիս:
- Խոստանում եմ երբեք չիջնել երկնքից ու քեզ վերև բարձրացնել:
- Խոստանում եմ խաղալ քո նուրբ մատների հետ:
- Խոստանում եմ երբեք ուրիշների ներկայությամբ չխոսել թերություններիդ մասին:
- Խոստանում եմ չխնդրել սուրճ մատուցել ինձ անկողնում, կամ ընթրիք կազմակերպել մոմերի լույսի ներքո, զզվում եմ նման բաներից:
- Խոստանում եմ գրել քեզ համար:
- Խոստանում եմ չստել, երբեք և ոչ մի պարագայում:
- Խոստանում եմ չարթնացնել քեզ որևէ անեկդոտ պատմելու համար:
- Խոստանում եմ հարգել ու սիրել ծնողներիդ:
- Խոստանում եմ միշտ նույնքան լուսավոր մնալ:
- Խոստանում եմ չվիճել, չբողոքել, չտրտնջալ: Դրանք չեն աշխատում, ավելի խելամիտ մեթոդներ է պետք մտածել:
- Խոստանում եմ քեզ ավելի լավը դարձնել:
- Խոստանում եմ միշտ ստիպել քեզ ժպտալ, ինչպես հենց հիմա արեցի...
Sep 3, 2013
Խոստանում եմ․․․
Ярлыки:
1
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment