Feb 25, 2016

Ծաղկած ու չծաղկած ծաղիկներ


Հարևանուհուս պատուհանագոգին խնամքով շարված են սենյակային բույսեր ու դեռ չծաղկած ծաղիկներ: Գրեթե ամեն օր անցնում եմ այդ կանաչապատ լուսամուտի մոտով, ջերմ բարևում տիկին Հասմիկին ու անտարբեր հայացքով դիտում, թե նա ինչ մեծ սիրով ու ոգևորությամբ է ջրում ու մշակում իր ծաղկաբույսերը, թե ինչ խոր հոգատարությամբ է խոսում դրանց մասին: Առանց որևէ հետաքրքրություն ցուցաբերելու առաջ եմ շարժվում ու հայտնվում կիսադատարկ փողոցում: Քայլում եմ ու մտածում. տեսնես ինչո՞ւ եմ այդչափ սառն ու անվրդով տիկին Հասմիկի խանդավառության հանդեպ: Չէ որ բնություն չափազանց շատ եմ սիրում, կանաչն էլ իմ սիրելի գույնն է: Չգիտեմ...
Փողոցի անկյունում ծաղկավաճառը գույնզգույն ու բազմերանգ ծաղիկներ է վաճառում: Նայում եմ սքանչելի բուրաստանի նմանող թարմ ու վարդե ծաղիկներին, ու օդը լցվում է երփներանգի բուրմունքով: Կարմիրը, դեղինն ու ծիրանին գունավառ մեղմությամբ հոգիս հուզմունքով են պարուրում: Այս գարնանաշունչ թեթևությունն ինձ դրախտային խաղաղություն է հաղորդում. կարծես երազ լինի, որից չեմ ուզում արթնանալ: Ծաղկունքի ու արբեցման թովիչ հմայքով քնքուշ զգացմունքներ են արթնանում ներսումս, հույսի ու լույսի շողերով համակում ինձ ու երջանկություն խոստանում: 
Սթափվում եմ հաճելի թմրությունից ու հասկանում, որ ծաղկած ծաղիկներն իրականացած երազանքի առհավատչյա են: Իսկ դեռ չբացված ու չծաղկած ծաղիկները երկարատև սպասման տագնապ են հիշեցնում, կարծես դեռ չկատարված երազի, անորոշ հուսահատության ու անհանգստության լուռ ու տխուր վկաներ լինեն:
Վերադարձին տիկին Հասմիկի պատուհանին մի փունջ ալ կարմիր վարդեր եմ թողնում ու աննկատ հեռանում:

1 comment:

  1. Մի՛ նստեք ու մի՛ դիտեք, թե ինչպես է ձեր հարաբերությունները կամ ամուսնությունը դանդաղորեն փլուզվում, ինչպես ես։ Իմ վեց տարվա հարաբերություններն ավարտվեցին, և իմ ընկերը արգելափակեց ինձ բոլոր սոցիալական ցանցերում։ Ես սրտով կոտրված էի և անվերջ լաց էի լինում, բայց խորքում գիտեի, որ լացը ոչինչ չի շտկի։
    Նրա հանդեպ ունեցած սիրո պատճառով ես անընդհատ փնտրում էի լուծում՝ ինչ-որ բան, որը կարող էր նրան վերադարձնել։ Խնդրում եմ, մի՛ դատեք ինձ։ Ամեն ոք, ով իսկապես սիրահարված է եղել և սիրված է եղել դրա դիմաց, կհասկանա, թե ինչպես եմ ես զգում։
    Ինտերնետում որոնելիս ես հանդիպեցի բազմաթիվ մեկնաբանությունների այն մասին, թե ինչպես է բժիշկ Դոնը օգնել մարդկանց վերականգնել իրենց հարաբերություններն ու ամուսնությունները։ Ոմանք նույնիսկ պնդում էին, որ նա օգնել է բուժել քաղցկեղը, ՄԻԱՎ-ը, հերպեսը և այլն։ Հուսահատությունից դրդված՝ ես որոշեցի կապվել նրա հետ և բացատրել այն ամենը, ինչի միջով անցնում էի։
    Ինձ լսելուց հետո նա ասաց, որ իմ ընկերոջը մոտ մի աղջիկ կախարդել էր նրան։
    Անկեղծ ասած, ես նկատել էի նրա գրասենյակից մի աղջկա, որը հաճախ էր այցելում իմ ընկերոջը, բայց այդ ժամանակ ես դրա մասին շատ չէի մտածում։ Բժիշկ Դոնը վստահեցրեց ինձ, որ իմ զուգընկերը կվերադառնա 48 ժամվա ընթացքում։ Ես չէի հավատում նրան. դա չափազանց լավ էր հնչում, որ իրական լիներ։
    Բայց իմ զարմանքին, 48 ժամվա ընթացքում սկսեցի հաղորդագրություններ ստանալ անծանոթ համարից։ Դա իմ ընկերն էր։ Նա մի քանի հաղորդագրություն ուղարկեց՝ ներողություն խնդրելով և ներողություն խնդրելով։ Ի վերջո, ես նրան հետ ընդունեցի, հատկապես այն բանից հետո, երբ նա անկեղծ ջանքեր գործադրեց ամեն ինչ շտկելու համար։
    Ամիսներ անց մենք ամուսնացանք, և այսօր մենք ունենք գեղեցիկ երեխա։ Ես շնորհակալ եմ բժիշկ Դոնին, թե ինչպես ամեն ինչ ստացվեց։ Իմ ընտանիքը և ես երջանիկ ենք և խաղաղության մեջ։
    Եթե դուք դժվար ժամանակներ եք ապրում ձեր հարաբերություններում՝ ամուսնություն, անպտղություն, հիվանդություն, անհաջողություն, մի կորցրեք հույսը։ Կապվեք բժիշկ Դոնի հետ, ամեն ինչ անպայման կփոխվի, երբ դուք ամենաքիչն եք սպասում դրան։

    Նրա WhatsApp-ը՝ +2349046229159

    Էլ. փոստ՝ dawnacuna314@gmail.com

    ReplyDelete