Բարև, իմ շատ սիրելի ընթերցողներ:
Ես Լուսինե Թովմասյանն եմ, ծնվել եմ 1992թ. սեպտեմբերի 23-ին Երևանում:
1999-2009 թթ. սովորել եմ Երևանի Մովսես Արազու անվան թիվ 29 միջնակարգ դպրոցում (այժմ` Երևանի Անդրանիկ Մարգարյանի անվան թիվ 29 ավագ դպրոց):
2009-2013 թթ. սովորել եմ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետում Լեզվաբանություն, անգլերեն լեզու մասնագիտությամբ:
2013-2015 թթ. սովորել եմ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մագիստրատուրայում Լեզվաբանություն և տեղեկատվական տեխնոլոգիաներ մասնագիտությամբ:
Ես ուրախ ու ժպտերես աղջիկ եմ: Սիրում եմ ծիծաղել` բարձր ու զրնգուն ձայնով, գրքեր կարդալ, դիտել մելոդրամաներ ու կատակերգություններ, լսել երաժշտություն: Ռոմանտիկ եմ ու երազկոտ:
Լուսինե Թովմասյան Բլոգը ստեղծվել է 2013 թվականի ապրիլի 9-ին: Այն իմ աշխարհն է, իմ մտքի ազատությունն ու այն միջավայրը, որտեղ ես եմ` իմ էությամբ ու տեսակով: Բլոգում սրտաշարժ ձեռագրով շարադրում եմ զգացմունքային արձակ` համեմված սիրով, գեղարվեստական ձևավորումներով և պատկերավորման արտահայտչամիջոցներով: Իմ կյանքն այլևս չեմ կարող պատկերացնել առանց գրելու և առանց իմ բլոգի:
Շնորհակալ եմ, որ կարդում եք գրառումներս, կիսվում ինձ հետ ձեր կարծիքներով ու առաջարկություններով: Սիրում ու գնահատում եմ ձեզ:
Շնորհակալ եմ, որ կարդում եք գրառումներս, կիսվում ինձ հետ ձեր կարծիքներով ու առաջարկություններով: Սիրում ու գնահատում եմ ձեզ:
No comments:
Post a Comment