Ես մենակ եմ, բայց ոչ միայնակ: Ես միշտ ինձ հետ եմ: Իմ համարձակ ու անվախ եսի, իմ երջանիկ ու տխուր եսի, բախտավոր ու անբախտ եսի հետ: Ես ինքս ինձ հետ եմ: Հաստատուն ինձ հետ, ուժեղ ինձ հետ, վճռական ինձ հետ, անփոփոխ ինձ հետ: Մահվանից չվախեցող, հետաքրքրությունից այն աշխարհ գնալ ցանկացող անմիտ ինձ հետ, հաղթանակած, խելագարված, անշնչացած, սրտի արագ զարկերով ինձ հետ, տարօրինակ ինձ հետ, ոչնչի մասին մտածել չցանկացող ինձ հետ, այս օրն ապրող ինձ հետ, անցյալը փոշի դարձնող ինձ հետ, Աստծուն պաշտող ինձ հետ, ապրելուց չհագեցող ինձ հետ, փոփոխական ինձ հետ, ուրախ ինձ հետ, երգել սիրող ինձ հետ, մանրուքներից բարկացող ինձ հետ, ամառ չսիրող ինձ հետ, շոգից խեղդվող ինձ հետ, սառը օդը թոքերում զգալ սիրող ինձ հետ, սիրահարվել սիրող ինձ հետ, հեշտ մոռացող ինձ հետ, սիրած մարդուն ատել պաշտող ինձ հետ, հանգիստ ինձ հետ, հոգումս դրախտ ունեցող ինձ հետ, խաղաղ ինձ հետ, անհուն խորություն ունեցող ինձ հետ, ոգևորված ինձ հետ, լիահույս ինձ հետ, հավատով շնչող ինձ հետ, այլևս ամեն հարցում միայն լավը տեսնող ինձ հետ, կյանքի իմաստն հասկացած ինձ հետ, սիրահարված ինձ հետ, ամեն ինչ մոռացած ինձ հետ, դժվարությամբ արթնացող ու քնող ինձ հետ, նկարել ու բանաստեղծություն գրել չկարողացող ինձ հետ, ապրել երազող ինձ հետ, ապագա պատկերացնող ինձ հետ, ապագա ամուսնուս անունն իմանալ ցանկացող ինձ հետ, երեխաներիս անունները որոշած ինձ հետ, աղոթող ինձ հետ, սխալները հարթել փորձող ինձ հետ, ինքս ինձ հետ, ինքս իմ ներսում, ինքս ինձնով: Հաստատուն ինձ հետ, ուժեղ ինձ հետ, վճռական ինձ հետ: Ես մենակ եմ, բայց ոչ միայնակ:
No comments:
Post a Comment