Jul 6, 2015

Միայն հետո պիտի հասկանայի...


«Ես Ձեզ այնքան եմ սիրում, որ պիտի ցանկանամ այն, ինչ Դուք եք ցանկանում, եթե անգամ այդ ցանկությունը դժբախտություն լինի ինձ համար»: - Ալեքսանդր Դյումա

Տե՛ր, ես Քեզ այնքա՜ն եմ սիրում, որ պիտի ցանկանամ այն, ինչ Դու ես ցանկանում, եթե անգամ այդ ցանկությունը սկզբում դժբախտություն համարեմ: Եթե անգամ սկզբում ճչամ ցավից ու խեղդվեմ տառապանքի հորձանքներում: Եթե անգամ սկզբում ճակատագիր անիծեմ ու մահանամ: Դա միայն սկզբում է լինելու: Հետո պիտի մտնեմ եկեղեցի, ծնկի գամ ու փակեմ աչքերս: Ու այդժամ երախտագիտությունս արցունք դարձած կպատմի քեզ, թե որքա՜ն երջանիկ եմ... Քո ցանկության շնորհիվ:
Ների՛ր մեղավորիս, անմիտիս, անհասկացողիս, խուլիս, կույրիս, անտարբերիս, տառապածիս, ների՛ր, ուղղակի ների՛ր: Ների՛ր, որ փակել էի աչքերս ու չէի տեսնում, որ փակել էի ականջներս ու չէի լսում, չէի հասկանում, չէի գիտակցում, չէի հավատում... Քո կամքը ԲԱՐԻ է... Ների՛ր, որ ինքս ինձ համար այլ բարիներ էի հորինում ու հավատո՜ւմ դրանց, ների՛ր, որ այդ բարիներով ինքս ինձ համար ճանապարհներ էի հնարում ու... սայթաքո՜ւմ: Ների՜ր, որ չէի պատկերացնում Քո զորության ուժը, ների՜ր, որ ստիպված էի անդունդը գլորվել այս ամենը հասկանալու համար:
Ինչո՞ւ ես ինձ այսքա՜ն շատ սիրում, ամենակարող Տեր: Ինչո՞ւ ես միշտ փրկում ինձ, ջրից չոր հանում, փորձանքից անփորձանք ազատում, ինչո՞ւ, ինչո՞ւ ես սրբությամբ պահպանում ինձ... Ուղղակի երևի միասին շա՜տ բան զգացինք, ապրեցինք, ուղղակի ձեռքս բռնած ինձ ճշմարտություն տեսնել սովորեցրիր, ուղղակի Քո կամքը մի՜շտ ԲԱՐԻ է... Ներիր, եթե սկզբում չեմ ընդունել կամ թերահավատ եմ եղել: Ա՜խ, ներիր, որ ինքնակամ նետել եմ ինձ փորձությունների աշխարհ ու մենամարտել սատանաների հետ, ներիր, որ ստիպված եմ եղել տխրել երջանկության արժեքն իմանալու համար: Շնորհակա՜լ եմ, որ չէիր կատարում «երազանքներս»«երազանքներ», որոնք մի օր էլ չէին ապրի: 
Ների՛ր, որ խաչմերուկներ էի շրջանցում ու հեռանում սկզբնակետից: Պտույտներ գործում, շեղում ու շեղվում, բայց մեկ է` նորից գալիս նույն կետին: Դեպքեր, որոնք այսպես, թե այնպես տեղի ունեցան, մարդիկ, որոնց ակամա ճանաչեցի, խոսակցություններ, որոնք ծանոթ թվացին, սկսվող ու ավարտվող պարբերաշրջաններ, որոնք հատվեցին միևնույն կետում: Նոր բացվող ամեն օր դատարկ էջ էր թվում, որը սեփական ձեռագրով պետք է գրեի: Բայց մի առավոտ այդ թուղթը արևի լույսի տակ պահեցի ու նկատեցի աղոտ գծագրված պատկերներ, ազդանշաններ, հանգույցներ: Որովհետև ես մի՜շտ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում էի:
Պատահականություններ չեն լինում, հրաշքներ` նույնպես: Ուղղակի այդպես ենք կոչում երկար սպասված ու բոլորովին չսպասված իրադարձությունները: Կատարվելիք ու չկատարվելիք գործողությունների շղթա՝ մեզնից անկախ: Կարծում էի, թե ընտրողը ես եմ: Չէ՜: Հաճախ ես չէի:
Բախում տեղի ունեցավ. Տե՛ր, Դու Քո անտես ձեռքով շտկեցիր որոշումներիս ու ընտրություններիս հանրագումարը: Համակվեցի այն զգացումով, որ ամեն ինչ իր տեղն է ընկնում: Կյանքն ինքը դասավորեց դեպքերի ընթացքը, իսկ ես... արեցի ինձնից հասանելիքը: Միայն հետո պիտի հասկանայի, թե ինչու որևէ բան եղավ ու չեղավ, միայն հետո պիտի նկատեի, որ, միևնույն էր, որքան էլ փորձեի փախչել ու խույս տալ, դեմ հանդիման կկանգնեի ի վերուստ ինձ վիճակվածի հետ: Փնտրեցի, հուսահատվեցի, փորձեցի զատել ու հատել ամեն ուղի: Չստացվեց, հանգեցի սկզբնակետին: Գտա կորցրած ինձ, փոխված ինձ, վաղուց այլևս ոչ մի հրաշքի չհավատացող ինձ, գտա, որ վերստին սկսեի հավատալ ու... ապրե՜լ...
Ու եղավ այնպես, որ իմ չիմացածն էլ իմացած դարձավ, որ մի ակնթարթ ներկա ու ապագա միավորվեցին իրար ու աչքիս առջև տեսիլք թվացին` այն, ինչն արդեն եղել է, ու այն, ինչը վաղն է լինելու:
Ու թուղթն հակառակ կողմ էլ ունի... Տե՛ր, ես Քեզ այնքա՜ն եմ սիրում, որ պիտի ցանկանամ այն, ինչ Դու ես ցանկանում, եթե անգամ այդ ցանկությունը սկզբում անբախտություն համարեմ: Եթե անգամ սկզբում խելագարվեմ ու պատերը քարուքանդ անեմ: Եթե անգամ սկզբում ցավից կծկվեմ ու մահանամ: Դա միայն սկզբում է լինելու: Հետո պիտի մտնեմ եկեղեցի, ծնկի գամ ու փակեմ աչքերս: Ու այդժամ երախտագիտությունս ժպիտ դարձած կպատմի քեզ, թե որքա՜ն խաղաղ ու երջանիկ է հոգիս... Քո ցանկության, Քո ԱՄԵՆԱԲԱՐԻ ցանկության շնորհիվ:

1 comment:

  1. Մի՛ նստեք ու մի՛ դիտեք, թե ինչպես է ձեր հարաբերությունները կամ ամուսնությունը դանդաղորեն փլուզվում, ինչպես ես։ Իմ վեց տարվա հարաբերություններն ավարտվեցին, և իմ ընկերը արգելափակեց ինձ բոլոր սոցիալական ցանցերում։ Ես սրտով կոտրված էի և անվերջ լաց էի լինում, բայց խորքում գիտեի, որ լացը ոչինչ չի շտկի։
    Նրա հանդեպ ունեցած սիրո պատճառով ես անընդհատ փնտրում էի լուծում՝ ինչ-որ բան, որը կարող էր նրան վերադարձնել։ Խնդրում եմ, մի՛ դատեք ինձ։ Ամեն ոք, ով իսկապես սիրահարված է եղել և սիրված է եղել դրա դիմաց, կհասկանա, թե ինչպես եմ ես զգում։
    Ինտերնետում որոնելիս ես հանդիպեցի բազմաթիվ մեկնաբանությունների այն մասին, թե ինչպես է բժիշկ Դոնը օգնել մարդկանց վերականգնել իրենց հարաբերություններն ու ամուսնությունները։ Ոմանք նույնիսկ պնդում էին, որ նա օգնել է բուժել քաղցկեղը, ՄԻԱՎ-ը, հերպեսը և այլն։ Հուսահատությունից դրդված՝ ես որոշեցի կապվել նրա հետ և բացատրել այն ամենը, ինչի միջով անցնում էի։
    Ինձ լսելուց հետո նա ասաց, որ իմ ընկերոջը մոտ մի աղջիկ կախարդել էր նրան։
    Անկեղծ ասած, ես նկատել էի նրա գրասենյակից մի աղջկա, որը հաճախ էր այցելում իմ ընկերոջը, բայց այդ ժամանակ ես դրա մասին շատ չէի մտածում։ Բժիշկ Դոնը վստահեցրեց ինձ, որ իմ զուգընկերը կվերադառնա 48 ժամվա ընթացքում։ Ես չէի հավատում նրան. դա չափազանց լավ էր հնչում, որ իրական լիներ։
    Բայց իմ զարմանքին, 48 ժամվա ընթացքում սկսեցի հաղորդագրություններ ստանալ անծանոթ համարից։ Դա իմ ընկերն էր։ Նա մի քանի հաղորդագրություն ուղարկեց՝ ներողություն խնդրելով և ներողություն խնդրելով։ Ի վերջո, ես նրան հետ ընդունեցի, հատկապես այն բանից հետո, երբ նա անկեղծ ջանքեր գործադրեց ամեն ինչ շտկելու համար։
    Ամիսներ անց մենք ամուսնացանք, և այսօր մենք ունենք գեղեցիկ երեխա։ Ես շնորհակալ եմ բժիշկ Դոնին, թե ինչպես ամեն ինչ ստացվեց։ Իմ ընտանիքը և ես երջանիկ ենք և խաղաղության մեջ։
    Եթե դուք դժվար ժամանակներ եք ապրում ձեր հարաբերություններում՝ ամուսնություն, անպտղություն, հիվանդություն, անհաջողություն, մի կորցրեք հույսը։ Կապվեք բժիշկ Դոնի հետ, ամեն ինչ անպայման կփոխվի, երբ դուք ամենաքիչն եք սպասում դրան։

    Նրա WhatsApp-ը՝ +2349046229159

    Էլ. փոստ՝ dawnacuna314@gmail.com

    ReplyDelete