Ողջո՜ւյն, իմ լուսե հրեշտակ...
Ուղիղ մեկ տարի առաջ, հուլիսի տասին, առավոտյան ժամը 10:55... դու լույս աշխարհ եկար:
4.150 գրամանոց, 56 սանտիմետրանոց երջանկություն` աղջիկ...
Ա՜խ, անուշի՛կս, չես էլ կարողանա պատկերացնել, թե որքան ես փոխել ու լցրել մեր կյանքը: Դու մի ողջ նոր անհայտ աշխարհ ես բացել` հրաշքներով ու փայլերով լեցուն:
Պաշտում եմ կարմրաթուշիկներդ, համով մռութիկդ, մոխրագույն աչուկներդ, փամփլիկ թաթիկներդ, ցմփորիկդ, խելքահան անող բույրդ ու քո քաղցրիկ լեզուն:
Լանա, իմ անփոխարինելի, իմ մանչուկ, իմ գանձատուփիկ, սիրում եմ քեզ աշխարհում բոլորից ու ամեն ինչից առավել:
Հետաքրքրասեր, զգույշ, ինքնուրույն, համառ, տզտզան ու բողոք արտահայտող հայացքով, երբ որևէ բան սրտովդ չի լինում:
Շնորհավոր ծնունդդ, իմ աղջիկ: Ես քեզ անսպառ լույս եմ ցանկանում, մշտադալար ու կանաչ ուղիներ, անամպ ու կապույտ երկինք, հորիզոնում վառվող կենսատու արև: Թող մանկությունդ հեքիաթի նման լինի, իմ արքայադուստր: Բախտավոր լինես, ու երջանկությունդ էլ թող երբևէ սահման չճանաչի:
Շողա, իմ արեգակ...
Երբեմն թվում է` կխելագարվեմ քո փափկությունից: Կարոտում եմ քեզ ամեն վայրկյան ու ակնթարթ, անգամ երբ գրկումս ամուր սեղմում եմ քեզ:
Հրճվում եմ ամեն անգամ քո արտաբերած որևէ հնչյուն կամ բառ լսելիս, ու հարցիս` «Լան, ինչքա՞ն ես սիրում ինձ», երբ դու տարածում ես թաթիկներդ ու ծիծաղում, հոգիս լցվում է մի անասելի բերկրանքով:
«Մամամամա՜, պապապապա՜, տիտիտի, դոդոդո, տատ, հա, ծէ, տիտե, նյանյա, անյա» ու մի շարք նման թոթովանքներ լցնում են ու գունավորում մեր առօրյան:
Փոքրիկս, դու երկնային մեծ պարգև ես, մի իսկական հարստություն...
Սիրում եմ, երբ ծափիկ-ծափիկ կամ ծիվ-ծիվ ես անում, երբ պարում ես, երբ քո նուրբ մատիկով ցույց ես տալիս, որ արդեն մեկ տարեկան ես, երբ դեմքիդ որևէ բան ես պահում, ապա «ծիկ» անում, երբ համակարգչի ստեղնաշարն ես ջարդուփշուր անում, երբ բարևում ես, երբ կոնֆետներով ես խաղում, երբ փորձում ես վարսերս կամ ականջօղերս քաշել, երբ առավոտյան 7.30 արդեն անուշ երգում ես ու արթնացնում բոլորիս, երբ ճաշիկ ուտելիս ինձ էլ ես երբեմն ճաշիկ անում, երբ ուզում ես քո սիրած տեսահոլովակը դիտել կամ էլ հեռախոսով խաղալ, երբ տզտզում ես ու բողոքում, երբ փչում ես, երբ ծաղկից հոտ ես քաշում, երբ աստիճան ես բարձրանում, երբ դաշնամուր ես նվագում, երբ ժպտում ես ու ծիծաղում...
Ատամհատիկիդ օրը քեզ վիճակված բազում մասնագիտություններից ու իրերից քո «պատմաբան, փիլիսոփա ու արձակագիր», «մկրատ, մատիտ, հեռախոս ու փող» ընտրությունը հաստատեց, որ խելացի փոքրիկ ես:
Լա՛նա, քո ծնողները, քո տատիկ-պապիկները, քո հորաքույրերն ու մորաքույրը, քո քեռին խենթանում են քեզ համար...
Շնորհավոր ծնունդդ, իմ գեղեցկուհի: Քեզ փթթող գարուններ, բողբոջող ու սիրառատ ապագա, ջերմացնող ու զվարթ մանկություն...

Իմ անունը Լիլիան Ն. է։ Սա իմ կյանքի շատ ուրախալի օր է՝ շնորհիվ այն օգնության, որը բժիշկ Սագուրան ցուցաբերել է ինձ՝ օգնելով ինձ վերադարձնել նախկին ամուսնուս իր կախարդանքի և սիրային կախարդանքի միջոցով։ Ես ամուսնացած էի 6 տարի, և դա շատ սարսափելի էր, քանի որ ամուսինս իսկապես դավաճանում էր ինձ և փնտրում էր ամուսնալուծություն, բայց երբ ինտերնետում հանդիպեցի բժիշկ Սագուրուի էլեկտրոնային նամակին, որտեղ նա պատմում էր, թե ինչպես է նա օգնել շատ մարդկանց վերադարձնել իրենց նախկիններին և օգնել վերականգնել հարաբերությունները, ինչպես նաև երջանիկ դարձնել մարդկանց իրենց հարաբերություններում։ Ես նրան բացատրեցի իմ իրավիճակը, ապա խնդրեցի նրա օգնությունը, բայց իմ զարմանքին, նա ասաց, որ կօգնի ինձ իմ գործում, և ահա ես հիմա տոնում եմ, քանի որ ամուսինս ամբողջովին փոխվել է։ Նա միշտ ուզում է լինել իմ կողքին և ոչինչ չի կարող անել առանց իմ նվերի։ Ես իսկապես վայելում եմ իմ ամուսնությունը, ինչ հիանալի տոնակատարություն է։ Ես կշարունակեմ վկայություններ տալ ինտերնետում, քանի որ բժիշկ Սագուրան իսկապես իսկական կախարդանք է անում։ Օգնության կարիք ունե՞ք, ապա կապվեք բժիշկ Սագուրուի հետ հենց հիմա՝ drsagurusolutions@gmail.com էլեկտրոնային փոստի միջոցով։ Նա ձեր խնդրի միակ պատասխանն է և ձեզ երջանիկ է դարձնում ձեր հարաբերություններում։ Նա նաև կատարյալ է հետևյալ հարցերում՝
ReplyDelete1. Սիրո կախարդանք
2. Նախկին զուգընկերոջը վերադարձնել
3. Արգանդի պտուղ
4. Կախարդանքի խթանում
5. Կախարդանքի պաշտպանություն
6. Գործարար կախարդանք
7. Լավ աշխատանքի կախարդանք
8. Վիճակախաղի կախարդանք և դատական գործերի կախարդանք