- Գրեթե ամեն տեղ ոտքով եմ գնում:
- Համերգներն ու հրավառությունները պատուհանից եմ դիտում:
- Երբեմն ալարում եմ անգամ պատուհանից դիտել:
- Կենտրոնի գրեթե բոլոր բնակիչները տառապում են մի հիվանդությամբ. նրանք չեն կարող և չեն ուզում Կենտրոնից հեռու ապրել:
- Կենտրոնի բնակիչներին զարմացնում է «քաղաք իջնել» արտահայտությունը:
- Կենտրոնի գրեթե բոլոր խանութներում գները համեմատաբար ավելի բարձր են:
- Չգիտես ինչու բոլորին թվում է, որ եթե Կենտրոնում ես բնակվում, ապա ամբողջ օրը պիտի զբոսնես Օպերայի տարածքում կամ Հանրապետության հրապարակում:
- Կենտրոնում կյանքը չի քնում... Աշխուժություն, եռուզեռ, երթևեկություն, աղմուկ, լուսավորություն` օրվա բոլոր ժամերին:
- Ամռանը Կենտրոնում անտանելի շոգ է:
- Կենտրոնի բնակիչները հարուստ, գոռոզ ու մեծամիտ չեն և առանձնապես մեծ արտոնություն չեն համարում Կենտրոնում բնակվելը:
- Սարյան փողոցի և Մաշտոցի պողոտայի հատման կետում մի մարդ միշտ կարծում է, թե դու պատրաստվում ես Էջմիածին գնալ:
- Կենտրոնը բուհերի օրրանն է, երիտասարդության զարկերակը:
- Կենտրոնն ամենագեղեցիկ ու ամենաբարեկարգ վարչական շրջանն է:
- Կենտրոնը քաղաքամայր Երևանի սիրտն է:
Jul 20, 2014
Ես ապրում եմ Կենտրոնում
Jul 17, 2014
Նա սիրում էր...
Նա սիրում էր սևագանգուր մազերս ու այն, երբ բողոքում էի, թե ինչու ուղիղ մազեր չունեմ: Նա սիրում էր փոփոխական տրամադրությունս, բորբոքուն հույզերս, զարմանալի համարձակությունս, մտախոհ հարցերս, կտրուկ որոշումներս:
Նա սիրում էր սև աչքերս, թուխ մաշկս, մանկական դիմագծերս: Նա ուղղակի սիրում էր ինձ հենց այնպիսին, ինչպիսին ես կայի` չշպարված, կիսահարդարված, ջինսե տաբատով ու առօրյա թեթև բլուզով: Նա ասում էր, որ ես գեղեցիկ եմ, ես էլ լռում էի...
Նա սիրում էր հոտառություն չունենալս, բարձր ու զրնգուն ծիծաղս, անհեթեթ թվացող մանրուքներով ուրախանալս, մանկական պարզամտությամբ հրաշքների հավատալս, անեկդոտներ պատմել ստիպելս, մելոդրամաներից հուզվելս, գերազանց սովորելս ու ինձ հետ կապված ամեն-ամեն ինչ...
Նա սիրում էր այն, որ ես արդեն որոշել էի, թե հարսանյաց ինչ զգեստ եմ կրելու հարսանիքիս, որ եկեղեցում եմ պսակադրվելու և երեխաներիս անուններն ինչ եմ դնելու... Նա սիրում էր այդ անուններն ու հոգու խորքում թաքուն հույս փայփայում, թե այդ երեխաների հայրն ինքն է լինելու... Նա սիրում էր ինձ այնպես, ինչպես երազել անգամ չէի կարողանա...
Նա սիրում էր սիրո մասին պատկերացումներս, անմնացորդ նվիրվելս ու անկեղծությունս: Նա սիրում էր ջուր խմել չսիրելս, սիրային գրքեր կարդալս, բարդույթներ չունենալս, բարի ու ներողամիտ, բոլորի հանդեպ կամեցող ու սրտաբաց լինելս...
Նա սիրում էր հոգիս իր ողջ խորությամբ... Նա այն միակն էր, որին այնքան շատ էի ինձ մոտ թողել...
Նա գիտեր, որ ես այն աղջիկներից չեմ, որոնք հենց այնպես ծանոթանում են, հենց այնպես շփվում, հենց այնպես ընկերություն անում: Նա գիտեր, որ ես ժամ առաջ երազում եմ գտնել այն միակին, որին մի ամբողջ կյանք պիտի սիրեմ, ու նա թաքուն երազում էր այդ միակը լինելու մասին...
Նա չէր սիրում, երբ ես ուրիշ տղաների մասին էի խոսում, դա նրան ուղղակի հունից հանում էր... Այդպիսի պահերին երևի ինձ վանդակի մեջ դնելու անզուսպ ցանկություն էր ունենում:
Նա սիրում էր օգնել ինձ, խորհուրդներ տալ, լուծել խնդիրներս ու միշտ ասել, որ ինձ նման երկրորդը չկա: Նրան դուր էր գալիս ռոմանտիկ լինելս, կարմիր ակնոցով աշխարհին նայելս ու երաժշտությամբ ապրելս:
Նա սիրում էր այն, որ առավոտյան ինձ ժամեր էին պետք լինում արթնանալու համար, սիրում էր ինձ` բարկացած, հուզված, ոգևորված, նա ինձ ամեն կերպ էր սիրում...
Նա սիրում էր ինձ այնպես, ինչպես տղան կարող է սիրել այն աղջկան, որի հետ ուզում է ընտանիք կազմել...
Բայց ես նրան չէի սիրում...

Jul 15, 2014
ՆՎԻՐՎՈՒՄ Է ՎԱՀԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ...
Վահան Արկադիի Հովհանիիսյան (Հունիսի 7, 1980 - Հուլիսի 25, 2013)
Դու հիմա այնտեղ ես` Աստծո մոտ, երկնային արքայությունում: Նա տարավ քեզ ֆիզիկապես, գողացավ ու ընդմիշտ խլեց քեզ մեզնից:
Ես ամբողջ աշխարհն էլ կտայի քեզ գեթ մի պահ կրկին տեսնելու համար, ներկայությունդ կողքիս զգալու, ամուր գրկելու և ասելու, թե որքան շատ եմ կարոտել, որ առանց քեզ կյանքն այլևս առաջվանը չէ, որ առանց քեզ ոչ ոք ու ոչինչ այլևս առաջվանը չեն... Աշխարհը փոխվել է, դատարկվել, մի տեսակ ամայացել, խամրել... Դու չկաս, էլ չես լինի...
Անողոք պատահականության զոհը դարձար, որը մարդկային կյանք խաթարեց, փոխեց մի ողջ ընտանիքի ճակատագիր, պատահակություն, որն այդպես էլ անպատիժ մնաց... Երկնակամարից մի վառ աստղ պակասեց, ընկավ, անհետացավ: Աստված քեզ իր մոտ տարավ, տարավ վաղաժամ, անվերադարձ, արցունք ու լաց բերեց... Ասում են` կյանքը շարունակվում է... Այն շարունակվում է հանուն մեր երկու փոքրիկների, որոնց ինձ նվեր թողեցիր:
Մեծ սիրտդ` ողջ էությամբ նվիրվող, հայրենասեր, շատ ընկերասեր, խելացի, կարդացած, առատաձեռն, աշխատասեր, նրբանկատ, շատ նեղացկոտ ու զգայուն... Չի բաբախում, չի զարկում, չի ապրում... Դու այլևս մեր կողքին չես...
Ոչինչ չէիր խնայում մեզ համար, անում էիր ամեն ինչ լավ ու ապահով կյանք ստեղծելու համար: Դու մեր միակ հույսն էիր, մեր լույսը, մեր միակ հանգրվանը... Մեր դստրիկների կողքին դու ամենաբարի մարդն էիր, իդեալական հայր: Խելագարի նման սիրում էիր մեզ: Որոշել էիր միշտ պաշտպանել նրանց, աջակցել, լինել նրանց ուղեկիցն ու խորհրդատուն...

Երազանքներդ ցավոք ընդմիշտ անկատար մնացին... Դու այնքան տխուր ու հիասթափված հեռացար...
Մենք առանց քեզ կիսատ մնացինք... Այն կեսը, որի հետ պիտի մեծանայի, ընդամենը 33 տարի ապրեց... Ես ուզում եմ իմանաս, որ ես միշտ սիրելու եմ քեզ, կարոտելու և սպասելու եմ` նույնիսկ երկնքում...
Անցել է 1 տարի... Ամեն օր թվում էր` շուտով վերադառնալու ես... Իսկ մենք դեռ մի ամբողջ կյանք առանց քեզ պիտի փորձենք ապրել... Դու մեզ հետ չես, վաղն էլ չես լինի, բայց դու միշտ մեր սրտերում կմնաս, մեր հիշողության մեջ... Քո հիշատակը մենք վառ կպահենք...
Հիմա դու երկնքում ես` այնտեղ, որտեղից տեսնում ես մեզ, մեղմ ժպտում ու պահպանում... Կյանքն ընդամենը սկիզբն է...
Նյութը գրվել է բլոգի ընթերցող Հասմիկ Սաֆարյանի խնդրանքով:

Ярлыки:
Ընթերցողների խնդրանքով
Jul 3, 2014
Ես սովորում եմ Բրյուսովում
- Ես պարտավոր չեմ ճանաչել 3-րդ կուրսեցի Աննային:
- Ես էլ ունեմ Բրյուսովի արձանի մոտ արված ավանդական լուսանկարից:
- Որքան ուզում են փոխեն այդ ֆակուլտետի անունը` ՄՀՖ, ԹՄՀՖ, ՄԵԶ ՀԱՄԱՐ ԱՅՆ ԼՄՀ Է:
- Մենք ատում ենք մաթեմատիկան:
- Մենք չունենք ստուգարքներ, քննություններ: Մենք ունենք միայն մոդուլներ:
- Մեր բուֆետում խստիվ արգելվում է դաս անելը:
- Բրյուսովում սովորող գրեթե բոլոր տղաներն ազդում են մեր նյարդերի վրա:
- Մեր բուհը թեթևաբարո աղջիկների հավաքատեղի չէ:
- Բրյուսովի մուտքերի մոտ կանգնող գրեթե բոլոր տղաներն էլ են ազդում մեր նյարդերի վրա:
- Լսարանում աղջիկներով կարող ենք խոսել բացառապես ամեն ինչի մասին:
- Բողոքել ենք, բողոքում ենք և դեռ շարունակելու ենք բողոքել բացթողումների և թերությունների շտկման համար:
- Մենք բուհ ենք մտնում սելեկտիվ քարտերով:
- Սելեկտիվ քարտը պայուսակից հանելու պահին մեր բուհի անվտանգության աշխատակիցներն այնպես են մեզ նայում, կարծես մենք տեռորիստ ենք ու զենք ենք հանելու պայուսակից:
- Մենք բոլորս ճանաչում ենք ժաննային և Արշակին:
- Բրյուսովը ՀՀ ամենաարդար բուհն է:
- Մեր դասախոսների մեծ մասը շատ լավն են:
- Մեր բուհում ավանդական զանգի փոխարեն ռոմանտիկ երաժշտություն է հնչում: Երբեմն այն այնքան էլ ռոմանտիկ չէ, բայց...
- Եթե մենք ամուսնանում ենք, ապա պարտավոր ենք մեր հարսանիքին հրավիրել Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակներ առարկայի դասախոս պարոն Սահակյանին: Չէ՞ որ ստուգարքը նշանակելիս նա հենց այդ պայմանն է դրել մեր առջև:
- Բրյուսովի գրադարանից որևէ գիրք վերցնելու համար այն հարկավոր է պատվիրել: Նախապես: Մի քանի շաբաթ առաջ: Միայն այդ դեպքում հնարավոր կլինի վերցնել գիրքը: Գուցե:
- Բոլորը ունեն լուսանկար` արված Բրյուսովի բակի պատի մոտ, որտեղ գրված է YSLU: Նոր հիշեցի, որ ես չունեմ:
- Բոլորս էլ թեկուզ մեկ անգամ եղել ենք մեր բուհի դիմացի մայթին գտնվող «Ջազվե» սրճարանում:
- Մեր բուհը ամենապայծառ, ամենալուսավոր ու ամենագեղեցիկ բուհն է:
- Մենք բոլորս անչափ սիրում ենք մեր Բրյուսովը:
Subscribe to:
Posts (Atom)